Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1775 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 152 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 7-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 137-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 958-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 47 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 668 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 20, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 59 անձ։ 2 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 43-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 309-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10 անձի։
Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 655 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 43 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 64 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 45-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 381-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 13 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։