1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի մարզի պարեկները ատրճանակներ ու մարիխուանա են հայտնաբերել

Հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս Անդրանիկի փողոցում ստուգել են 32-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել։ Նրա հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Հաջորդ դեպքում Կոտայքի պարեկները Իջևան-Սևան-Երևան ճանապարհին ծառայության ընթացքում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են 26-ամյա երիտասարդի վարած մեքենան։ Վարորդը պարեկներին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։
Դարձյալ իրավախախտում կատարելու համար Կոտայքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։