ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։ Պարեկները «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման զանգվածով փաթեթներ, թափանցիկ հեղուկով՝ ներարկիչ, դեղնականաչավուն զանգվածով՝ կաթուցիչ, ծալովի դանակ և այլն, որոնք փաթեթավորվեցին՝ փորձաքննության ուղարկելու համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երեք երիտասարդից մեկը ձերբակալվել է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հարուցված քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։