Երևանի պարեկները հայտնաբերել են ատրճանակ և մարիխուանա
07.04.2025 16:18
Արձանագրված դեպքեր

Երևանի պարեկները ապրիլի 4-ին Դավիթ Բեկի փողոցում ապօրինի թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 30-ամյա մի երևանցու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, մոխրացված հետքերով կաթուցիչ, դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: