Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։
Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։
Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։
Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել։