Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին
Հունվարի 4-ին՝ ժամը 22.40-ին, մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
Ստուգմամբ պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։
Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, թե իբր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։
44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Օպելը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
