ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի պարեկները հուլիսի 4-ին Վեդի քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել 51-ամյա Ռոմեն Բ.-ին: Նա 2022 թ. հուլիսի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որն առաջացրել է մարդու մահ):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: