Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հուլիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4126 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 165, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 14, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 177, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 128 և 1635 այլ իրավախախտումներ։ 110 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 203-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 58-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 448-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 78 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14964 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 292, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 830 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 3731, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից օգտվելու՝425, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 16, արագության գերազանցման՝ 1608 և 4003 այլ իրավախախտումներ։ 518 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1985-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 393-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 61-ը՝ բեռնատարներ, 403-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 73 անձ։