1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների կողմից Կենտրոնական բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրանյութ կար

Դեկտեմբերի 4-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 11-ի սահմաններում նրանք, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի Աճեմյան փողոցի 34-ամյա մի բնակչի։ Մեքենայի սրահից հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ և տոպրակ, որի մեջ թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված էր:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։