Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունիսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 84 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 436, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 270, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 185, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 118 և 1470 այլ իրավախախտումներ։ 130 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 129-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 64-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 259-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13568 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 225, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 769 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, չամրակապված վարելու՝ 3234, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 220, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 425, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 43, արագության գերազանցման՝ 1352 և 3859 այլ իրավախախտումներ։ 464 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1794-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 480-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 36 անձ։