ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գեղարքունիքի պարեկները շարունակում են պայքարը թմրամոլության դեմ

Հուլիսի 3-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 20-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` կանեփը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` Չարենցավան քաղաքում:
Հուլիսի 6-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին պարեկները կանգնեցրել են «Պեժո» մակնիշի մի մեքենա: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երևանցի 43-ամա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգվածով կաթուցիչ:
Հուլիսի 6-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կիլոմետրին տեխնիկական անսարքության պատճառով պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենա, որը վարում էր Կամարիս գյուղի 25-ամյա մի բնակիչ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են, որ ուղևորն ապակե գլանակ է թաքցնում գրպանում: Վարորդը և հասակակից համագյուղացին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին: Տեղափոխման ընթացքում ուղևորը գլանակը գցում է խոտերի մեջ, սակայն բացատրական աշխատանքից հետո ինքն էլ ներկայացնում է գլանակը, որում, ըստ իրեն` մարիխուանա էր:
Հուլիսի 7-ին, ժամը 3.40-ի սահմաններում, Սևանի թերակղզում ծառայելիս թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել և, «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 22-ամյա երևանցու: Իրավապահների բանավոր պահանջով երիտասարդը մեքենայից ներկայացրել է դեղնականաչավուն զանգված, նույն զանգվածով լցված կաթուցիչ, ծխամորճ, թութուն մանրացնելու սարք, նաև գաղտնի փականով դանակ ու երկաթե մահականման առարկա: Ըստ նրա` մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` անձամբ օգտագործելու համար:
Հուլիսի 7-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կիլոմետրին ծառայելիս, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գայ գյուղի 27-ամյա մի բնակչի: Մեքենայի սրահից նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Հուլիսի 8-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին ծառայելիս նույն կասկածանքով պարեկները ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի հրազդանցու: Իր մեքենայից նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով գլանակ: Ըստ տղամարդու` կանեփը քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: