ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սյունիքի մարզի պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56–ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: