ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

13.12.2021 15:07 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Դեկտեմբերի 5-ից 12-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1899 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 301 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 121, առանց վարորդական իրավունքի վկայականի` 437 անձ։ 153 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 37-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 194-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։  Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 57 անձի՝ հայտնաբերելով 5 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։