ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: