Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 7, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝139, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 110 և 1460 այլ իրավախախտումներ։ 104 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 302-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14395 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 240 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 226, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 686, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 3126, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 192, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 339, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 488, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73, արագության գերազանցման՝ 2144 և 4230 այլ իրավախախտումներ։ 431 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1665-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 203-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 39 անձ։