Երիտասարդի մոտ ատրճանակ ու ծալովի դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Սեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։