ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

18.04.2022 17:40 Միջոցառումներ

Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 119, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 185 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 156-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։  Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի,  ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր: