1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։ Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։ Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը րոպեներ անց Կարապետ Ուլնեցու փողոցում էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, այդ թվում՝ բյուրեղանման զանգված և կաթուցիչներ։
25-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Ըստ նրա՝ բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ բյուրեղանմանը՝ այլ թմրամիջոց, որը գնել էր համացանցի միջոցով։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։