1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իրավագիտակից քաղաքացիների ձևավորում՝ սկսած մանկապարտեզից․ Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Իրավագիտակից քաղաքացիների ձևավորում՝ սկսած մանկապարտեզից․ Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Անչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։
Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։
Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի և հետիոտնի վարքականոնների վերաբերյալ նախնական պատկերացումներ, ինչպես նաև խթանել պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը երթևեկության նկատմամբ։
Պարեկները, հարմարեցված երեխաների տարիքային առանձնահատկություններին, ներկայացրել են ճանապարհային երթևեկության հիմնական կանոնները։ Մասնավորապես՝ բացատրվել են ճանապարհային նշանների և լուսացույցի գույների նշանակությունը, հետիոտնի՝ անցումից օգտվելու կանոնները, ինչպես նաև անվտանգության պահպանումը՝ տարբեր փոխադրամիջոցներում երթևեկելիս։
Զրույցն անցկացվել է մանկավարժական մեթոդներով՝ խաղերի, հարցուպատասխանի և տեսողական նյութերի կիրառմամբ, ինչը նպաստել է երեխաների ակտիվ մասնակցությանը և տեղեկատվության հեշտ ընկալմանը։
Նմանատիպ նախաձեռնություններն էական ներդրում են երեխաների իրավագիտակցության ձևավորման, երթևեկության կանոնների իմացության ու ճանապարհային անվտանգության մշակույթի զարգացման գործում։