ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 45 փաթեթ։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Հանգամանքները պարզվում են։