ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների կողմից ձերբակալված 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Պարեկների կողմից ձերբակալված 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ապրիլի 18-ին՝ ժամը 00.20-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և ընդհանուր մոտ վեց գրամ քաշով կպչուն ժապավենով հինգ փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը «Շոկո» տեսակի թմրամիջոց է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։