ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդների մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 21-ին, ժամը 6.50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։
Բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։