1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ Պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել:
«ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 0․95 գրամ զանգված:
«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ նախաքննական մարմին: