Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
29.05.2025 16:00
Արձանագրված դեպքեր

Մայիսի 26-ի գիշերը Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի 38-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Վաղարշապատի բնակիչ 39-ամյա ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել: Հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։