ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 38-ամյա քաղաքացու՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Բաժանմունքում նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի մեկփողանի հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 30 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: