ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները կաշառք տալու կասկածանքով մի տղամարդու բերման են ենթարկել. նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե

Նոյեմբերի 26-ին Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ Պարեկները նրան կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԵՔՎ՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։