ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասակածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 2 անձի

Հունվարի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։
Այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։
Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։