ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկայիններն ու Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան բացահայտ հափշտակած տղամարդուն

Պարեկայիններն ու Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան բացահայտ հափշտակած տղամարդուն

Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անայտ անձը Րաֆֆու փողոցի գյուղմթերքի շուկայի մոտից հափշտակել է 62-ամյա տղամարդու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հափշտակված մեքենան հայտնաբերվել է Նաիրի Զարյան փողոցում։ Պարզվել է, որ արարքը կատարել է 50-ամյա տղամարդը, որը ժամը 02.35-ին հայտնաբերվել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Կատարվում է քննություն։