Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1658 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 318-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 166-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 115 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14030 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 203, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 746 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 3110, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 307, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 486, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 60, արագության գերազանցման՝ 1774 և 4019 այլ իրավախախտումներ։ 467 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1779-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 501-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 234-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ։