ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

04.11.2024 17:51 Միջոցառումներ

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 296, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 360 և 1479 այլ իրավախախտումներ։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 171-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 82-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 176-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15872 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 327 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 271, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1020 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3758, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 368, վարելիս հեռախոսից օգտվելու՝639, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45, արագության գերազանցման՝ 1622 և 4082 այլ իրավախախտումներ։ 693 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1765-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 640-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 60-ը՝ բեռնատարներ, 217-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։