ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկերը երևանցի եղբայրներին ներկայացրել են Սևանի համայնքային բաժին. հայտնաբերվել են թմրամիջոցներ

Փետրվարի 15-ին, ժամը 22.15-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են Երևանի բնակիչ 37 և 33 տարեկան երկու եղբոր և վերջինիս վարած «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Ավագ եղբոր խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով գլանակ ու բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ: Կրտսեր եղբոր մոտ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով կաթուցիչ, բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ և գաղտնի փականով ծալովի դանակ:
Եղբայրներից մեկը հայտնել է, որ բյուրեղանման զանգվածներն իրենն են, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ կանեփանման զանգվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից` անձամբ օգտագործելու համար:
Եղբայրները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: