Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 28-ամյա վարորդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Նա և 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդրեձ, տեղափոխել են Հայանքային ոստիկանության Սևանի բաժին։ Ուղևորը հայտնել է, որ վարորդի ներկայացրած փաթեթը իրենն է, ապա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը դարձյալ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր: Ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով 55-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգված, ծալովի դանակ և որսորդական հրացանի երկու փամփուշտ։ Հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է, իսկ փամփուշտները գտել է։
Նույն ճանապարհահատվածում պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են նաև ՎԱԶ-2115» մակնիշի մեքենա։ 26-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ։ Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից։
Գիշերային ծառայության ընթացքում Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մեքենա։ 38-ամյա վարորդն ու 35-ամյա ուղևորը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ նրանք ներկայացրել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, կիսամոխրացած հետքերով կաթուցիչներ, 26 գրամից ավելի չորացված զանգված, գաղտնի փականով դանակ, կռփազենք և այլն։
Անկանոն վարելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա վարորդը պայուսակից ներկայացրել է դեղնականաչավուն զանգված։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ ներկայացրածը մարիխուանա է, պահել է անձնական օգտագործման համար։
Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 21-ամյա վարորդը մեքենայի սրահից նետել է փաթեթ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ փաթեթում մարիխուանա էր՝ անձնական օգտագործման համար։
Պարեկների հաջորդ բացահայտումը Վարդենիկ գյուղում էր: Ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան։ 32-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։
Սևան-Գեղամավան ճանապարհին պարեկները կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ 21-ամյա ուղևորը հայտնել է, որ մոտը դեղնականաչավուն զանգված կա։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։