ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
***
Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» մակնիշի մի մեքենա։
31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահաբ, նաև` մահակի նմանվող առարկա։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
***
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայատումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։
Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Կրիստալի քաշը 3,7 գրամ էր։
Վարորդը նաև ներկայացրել է գաղտնի փականով դանակ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։