ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

Փետրվարի 21-ի կեսգիշերին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Բագրատունյաց պողոտայից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Արարատ քաղաքի 43-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։
Նա «Ֆոլքսվագենի» բեռնախցիկից ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգվածով տարա։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։