ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշխատանքային խորհրդակցություն և պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.07.2019 16:58 Պաշտոնական

Հունիսի 29-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Մինչ խորհրդակցությանն անցնելը ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, որից հետո տարբեր ստորաբաժանումների շուրջ երկու տասնյակ ծառայողներ արժանացան դրամական պարգևների:
Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
«Բոլոր այն ոստիկանները, որոնք աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով և հանցագործություններ կբացահայտեն, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ գումարներով: Ավելին, կարծում եմ, որ ժամանակն է մեթոդներ և մեխանիզմներ մշակել, որպեսզի պարգատրվեն ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանները, այլև նրանք, ովքեր թեկուզ և մեկ անձնական ունեցվածքի գողություն կբացահայտեն»,-ընդգծեց ոստիկանության պետը` հավելելով, որ նման իրավիճակում, այսուհետ, առավել անընդունելի և անհանդուրժելի է լինելու ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։
Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խուհրդակցությունը:
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ուժեղացված ծառայություններին և շնորհակալություն հայտնեց սրտացավ աշխատանքի համար: «Քաղքացիներից այսօր մենք դրական արձագանք ենք ստանում, ինչը ողջունելի է և պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ոստիկանության հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց ոստիկանության պետը:
Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչության պետերին և Ճանապարհային ոստիկանության պետին ցուցում տվեց, հատակապես ամռանը, հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապահներին ուժեղացնել ծառայությունը:
Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետն անդրադարձավ նաև ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ կարևորելով ոստիկանության սերտ համագործակցությունը համպատասխան գերատեսչությունների, բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: