- Գլխավոր էջ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պաշտոնական
- Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանության զորքերի զորամասերում
Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանության զորքերի զորամասերում
Հունիսի 8-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։
Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվեց 43 ծառայող։ Կռվելով մինչև վերջ՝ նրանք անմահացան Շուշիի մատույցներում։
Բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի տեղակալ Արտաշես Մուղնեցյանը։ Հայտարարվեց մեկ րոպե լռություն, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։
Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվեցին ծնողներին, երեխաներին ու կանանց։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո զորամասի գումարտակում ներկայացվեց ոստիկանության զորքերի զորամասի պատմությունն ու անցած մարտական ուղին։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց ոգեկոչման և հիշատակի աղոթք, ինչից հետո բացվեց «Հավերժության ճանապարհ» փառքի անկյունը։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։ Նրանց սխրանքն անմահ է, նրանց անունը՝ մեր սրտերում։






































































































































ՀԻՄՆԱԿԱՆ
-
ԱԶԴԱՐԱՐԻՐ
-
ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ
-
ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ
-
ՃՈ ծանուցումներ SMS-ի միջոցով
-
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
-
ԽՈՏԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
-
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Վիճակագրություն
- Միջոցառումներ
- Պարզաբանումներ
- Հայտարարություններ և ծանուցումներ
- Խորհուրդներ վարորդներին
- Տեսանկարահանող սարքեր և արագաչափեր
- Արագաչափ սարքի տեխնիկական բնութագիր և սերտիֆիկատ
- Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր
- Հաշվառման-քննական ստորաբաժանումներ
- Ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ