ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել

07.06.2019 14:23 Պարզաբանում

Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։