ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

08.03.2019 12:42 Պարզաբանում

ՙԺամանակ՚ թերթը ՙՈստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները՚ վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում մասնավորապես նշված է, որ երեկ մամուլում տեղեկություն է հայտնվել ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։ Ավելացնենք միայն, որ նշված գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։