ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

14.12.2018 08:53 Պարզաբանում
Պարզաբանում

Դեկտեմբերի 13-ին լրատվականական կայքերից մեկում «Նոր Գեղիում դարձյալ դանակահարության դեպք է գրանցվել» վերտառությամբ հոդված է հրապարակվել, որում նաև հիշատակվում է դեկտեմբերի 9-ին Նոր Գեղիում տեղի ունեցած դանակահարության դեպքերը։ Պարզաբանենք, որ դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հնչած հիվանդանոցային ահազանգին տրվել է համապատասխան ընթացք։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ աջ ազդրի վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 35-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե դանակահարության, այլ Նոր Գեղիում գտնվող իրենց տանը ոտքով երկաթե թիթեղին հարվածելու հետևանքով։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է։