1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատասխան ArmLur.am-ի կիսաչակերտ բացահայտմանը

16.08.2019 19:12 Պարզաբանում

Այսօր ArmLur.am-ի էջին հայտնվել է մի հոդված՝ ՙՈւշագրավ «բացահայտում. ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ադրբեջանցու քավոր՚ վերտառությամբ: Պարզվում է, որ հոդվածագրի ՙձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որում պատկերված նորապսակների հարսանիքի քավորն է հանդիսացել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը, իսկ նորապսակ փեսան՝ ադրբեջանցի է՚:
Հոդվածագրի մտահոգությունն այն է, թե ՙչկա որևէ երաշխիք, որ սույն բարձրաստիճան պաշտոնյան կապ չի պահում իր ադրբեջանցի սանիկների հետ, ինչն ինքնին ազգային անվտանգության հարց է բարձրացնում՚:
Ստիպված ենք պարզաբանել, թե որքանով է ճշմարտությանը համապատասխանում հոդվածագրի ՙմտահոգությունը՚: Ճիշտն այն է, որ լուսանկարում պատկերված սանիկն իսկապես ծնվել է Ադրբեջանում, ինչը նշված է նրա անձնագրում: Բայց քանի որ ազգությամբ հայ է, բազմահազար հայրենակիցների հետ 1988 թվականին որպես փախստական նա եկել է Հայաստան: Իսկ թե ինչու է հոդվածագրի թեթև ձեռքով նա ՙդարձել՚ ադրբեջանցի՝ դժվարանում ենք հասկանալ: Ուստի հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Միայն հավելենք, որ Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նույնքան հայ են ու Հայաստանի քաղաքացի, որքան Հայաստանում ծնվածները, և հենց նման ՙմտահոգություններն՚ են, որ ՙինքնին հարցեր են բարձրացնում՚: