ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

17.07.2018 20:18 Պարզաբանում
Պարզաբանում

17.07.2018 թ. «Armlur.am» կայքի «Ահազանգ. ընտանիքս ապրում է վախի մթնոլորտում. դիմակավորված անձինք ներխուժել են Այգեզարդի բնակարաններից մեկը և դանակահարել ընտանիքի անդամներին» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պարզաբանում ենք, որ հունիսի 16-ին, ժամը 02.15-ին, ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի 2-րդ փողոց շտապ ոստիկան ուղակեն, հարձակվել են իրենց տան վրա։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի գլխավորությամբ, պարզել է, որ նշված հասցեից «Պոլիտրավմա մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչներ Սուսաննա Ա .-ն, Գևորգ և Դերենիկ Մ.-երը։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, 2 անհայտ անձ մուտք են գործել Դերենիկ Մ.-ի բնակարան, առանց որևէ պահանջ ներկայացնելու, սուր-կտրող-ծանող գործիքով հարվածներ են հասցրել նշված անձանց՝ պատճառելով վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել նաև քննչական կոմիտեի աշխատակիցներ
Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ)։
Հանցագործության դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվել ու ձեռնակվում են բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ։
Նշանակված են համապատասխան փորձաքննություններ: Արարատի մարզի քննչական վարչությունում կատարվում է քննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։