ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

19.01.2019 17:00 Պարզաբանում

Զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է հասարակական կազմակերպություններից մեկի նախագահի ֆեյսբուքյան գրառումը Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում ապրող տարեց ու անտուն մարդու մասին, որին ոստիկանությունը չի օգնում, պատճառաբանելով, թե փաստաթղթեր չունի: Այս մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Իրականում ոստիկանության Կումայրիի բաժնի ու համայնքային ոստիկանության ծառայողները հանդիպել են հիշյալ տարեց մարդու հետ, զրուցել, պարզել նրա վիճակի ներընտանեկան պատճառները և զբաղվում են նրա փաստաթղթերը ձևակերպելու հարցով՝ տղամարդուն տարեցների տանը օթևան հատկացնելու համար:
Մեր գործընկերներին կոչ ենք անում հրապարակում պատրաստելիս ճշտել բոլոր հանգամանքները՝ ընթերցողին լիարժեք տեղեկատվություն տրամադրելու համար: