ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

04.07.2019 17:02 Պարզաբանումներ

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում հուլիսի 4-ին Corvette մակնիշի TT 1260 տարանցիկ հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վերաբերյալ հոդված էր տեղադրվել:
Պարզաբանում ենք, որ ներկայացվող փաստերի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ավտոմոբիլը 07.05.2018 թվականին ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ԱՄՆ քաղաքացի՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով: Մեքենայի փաստաթղթերը եղել են օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև ունեցել է «Նաիրի-Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր:

Ճանապարհային ոստիկանություն