Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
12.06.2020 16:56
Պարզաբանում

Հունիսի 12-ին «ANALITIK.AM» կայքում հրապարակում էր արվել, նաև տեսանյութ էր տեղադրվել, ուր երևում են դիմակ չկրող անձինք և ոստիկանության ծառայողներ, որոնք իբր չեն արձանագրում այդ անձանց կողմից կատարված իրավախախտումը, քանի որ նրանք արտոնյալ և անպատժելի են։ Պարզաբանենք, որ տեսանյութում երևացող անձինք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար հունիսի լույս 12-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, Զաքյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրավախախտումը հայտնաբերելուց րոպեներ անց, ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության․ նրանց նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։