1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.02.2015 16:44 ՃՏ պատահարներ

Փետրվարի 17-ին, ժամը 07.20-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 20/3 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 20.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 07.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցի թիվ 14/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, այնուհետև բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը, «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Վեդի-Վանաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 16.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 32 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի և կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան դրսի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հրազդանի Շահումյան փողոցի «Սուրբ Սարգիս» մատուռի մոտակայքում «Երազ-3218» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում ճանապարհից դուրս կայանված երկաթյա շարժական տնակին, ինչի հետևանքով ուղևորը ստացել է գլխի վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: