Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 1-ին, ժամը 10.50-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել «ԲՄՎ » և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը. 44-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս ճանապարհին «Գոլֆ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 143-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում իրար են բախվել «ՍՈՒԲԱՐՈՒ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենայի վարորդը Բագրատաշենի մաքսատան մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: