1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհահատվածներում

02.06.2018 13:19 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհահատվածներում

***
Հունիսի 1-ին ժամը 20:00-ին 1992 թվականին ծնված Հավհաննես Ո.-ն իր վարած «ԲՄՎ» ավտոմեքեայով, Նալբանդյան փողոցի թիվ 59 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի երիտասարդի, ով մարմանական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Հունիսի 1-ին ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին, 1995 թվականին ծնված Արտավազդ Ֆ.-ն վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հունիսի 1-ին ժամը 20:15-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «աջ սրունք թաթային հոդի դրսային պճեղի եզրային պոկումային կոտրվածք քիչ տեղաշարժով» ախտորոշմամբ «Էրեբունի» Բ/Կ է դիմել 1974 թվականին ծնված Արմեն Խ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արտաշատի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 29-ին ժամը 12:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել 1944 թվականին ծնված Բաբկեն Ս.-ի վարած, «ՎԱԶ-21213», 1975 թվականին ծնված Սուրեն Ա.-ի վարած «Օպել Վեկտրա» և 1950 թվականին ծնված Լյուդվիկ Խ.-ի վարած «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը ստացել է նշված վնասվածքը:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հունիսի 1-ին, ժամը 10:50-ին «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Լ1 ողի մարմնի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հայտարարել է, որ վնասվածը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, տղամարդը նշված վնասվածքը ստացել է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին իր վարած, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով երթևեկելի գոտուց դուրս գալու և քարերին բախվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հունիսի 1-ին ժամը 13:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել 1955 թվակաին ծնված Վաչագան Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» և Գուրգեն Մ.-ի վարած «Հոնդա ՍԻ Էռ Վի» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վաչագան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Հունիսի 1-ին ժամը 18:40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի սկզբնամասում միմյանց են բախվել 1979 թվականին ծնված Կարեն Կ.-ի վարած «Օպել Աստրա» և 1950 թվականին ծնված Հովսեփ Թ.-ի վարած «Օպել Վեկտրա» մեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» Բ/Կ:
Նյութերն ուղարկվել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտ:


***
Հունիսի 1-ին ժամը 15:15-ին ոստիկանության հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ «թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող տղամադու գլխի գագաթային շրջանում առկա են եղել քերծվածքներ, վերջինս հայտնել է, որ մայիսի 30-ին ժամը 20-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով բախվել է ճանապարհի եզրաքարին, ինչի արդյունքում ստացել է նշված վնասվածքը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՃՈ 1-ին սպայական գումարտակ:


***
Հունիսի 1-ին ժամը 22:40-ի սահմաններում 1991 թվականին ծնված Վիգեն Մ.-ն վարելով «Մերսեդես Ց» ավտոմեքենան, Շիրակացու փողոցի թիվ 52/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հունիսի 1-ին ժամը 20:40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում, Հաղթանակի պողոտայով երթևեկելիս «ԳԱԶել» մեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով քույրը նստատեղից վայր է ընկել՝ ոտքերի շրջանում ստանալով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղությամբ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: