ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

03.01.2022 14:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 15.01.2022

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

 

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.45-ին, Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12.21-ին, Խանջյան և Հերացու փողոցները կապող թունելում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Ֆոլքսվագենի» 43 և 19-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.00-ին, «Հունդաի» ավտոմեքենայի վարորդը Սարի թաղում բախվել է ճանապարհի եզրաքարին ու մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.20-ին, «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.10-ին, Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Աուդի», «Հունդաի» և 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.50-ին, «Իսուզու» բեռնատարի վարորդը Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 89-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12.22-ին, Արամ Խաչատրյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել 28 և և 30-ամյա կանայք և հայտնել, որ վնասվածքները ստացել են դեկտեմբերի 29-ին՝ Ծիծեռնակաբերդի խճուղում՝առևտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 01.50-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա մի օտարերկրացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին, Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.43-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 22-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 29-ին Խուդյակովի փողոցում կատարված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտենբերի 30-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ավշար գյուղի Խորենացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-217230»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ղուկասավան գյուղի Կենտրոնական փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-210740» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպել Աստրայի» վարորդը և 2 ուղևորները դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 23.05-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՈւԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Նիսանի» 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.20-ին, Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-217030»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 12.25-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.05-ին, Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Ռենոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 29-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 29-ին, Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.25-ին, Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և 2 «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 09.10-ին, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21054» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-21054»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.29-ին, Կիևյան փողոցում իրար են բախվել 2 «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Տոյոտաներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղի Գրիբոյեդովի ու Վարդանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով «Օպել Աստրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ալֆա Ռոմեո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպել Աստրայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի և «Ֆորդ Տրանզիտի» մեկական ուղևոր մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել Մարմարիկ գետը։ Վթարի հետևանքով 21-ամյա և նորածին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Ղորղանյան և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Նոր Կյանք-Արթիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես ՄԼ 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 22-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտ, բախվել է կողաշրջված «Ատրոս» մակնիշի բեռնատար մեքենայի:
«Օպել Վեկտրայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 131-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 09.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21121» և «Դեու Մատիզ» մակնիշի ավտոմեքենաներ: «Դեու Մատիզի» 49-ամյա ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Իջևան-Ազատամուտ-Բերդ ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նորքի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 00.01-ին, Երևանի Ա.Սարգսյան և Միրաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագենի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 02.35-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդաիի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որին բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 35-ամյա վարորդը, 39-ամյա և 9-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Գր. Լուսավորչի և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագենի» 46-ամյա և 24-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գյուլագարակ-Ամրակից ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Արզնու խճուղում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման արդյունքում 40-ամյա և 29-ամյա վարորդները և «Օպելի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Պարոնյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 32-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մուշ-2 թաղամասի Հերոսների փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով 35-ամյա վարորդը տեղում շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 03.05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շինարարների և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսանի» ուղևորը և «Դոջի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Գուսանագյուղ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 03.50-ին, «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունվարի 1-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 04.45-ին, Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Լեքսուս 300» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2115»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշիի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Օրգով գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է քարերին. 35-ամյա վարորդը, 30-ամյա և 6-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացված վնասվածքներով բուժօգնության են դիմել 41 և 20-ամյա 2 քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին` Դավիթաշեն գյուղի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում իրար են բախվել «Լեքսուս», «Օպել» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Քեմրիի» վարորդը վրաերթի է ենթարկել այդ պահին մյուս ավտոմեքենաների վարորդներին օգնություն ցույց տվող 28-ամյա տղամարդուն, որը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Լեքսուսի» 37-ամյա վարորդը, նրա 30-ամյա ուղևորը, «Օպելի» 39-ամյա վարորդը, «Տոյոտա Քեմրիի» 28 և 26-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 2-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն վթարի հետևանքով հետազոտման է դիմել նաև «Լեքսուսի» 38-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհի կամրջին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպելի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով ժամը 21.55-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրայի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 306-րդ կմ-ին բախվել է աջակողմյան հատվածում կայանված «ՈՒԱԶ-390945» մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 2-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ ահազանգով մեկնել են Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել անհայտ անձի, որը չի ներկայացրել անձնական տվյալները և հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 2-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 47-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: