Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 1-ին, ժամը 22.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 11.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 14.20-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 14.45-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 19.10-ին, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Երասխ գյուղի հատվածում, «Վոլվո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազալցակայանի պատին և հայտնվել գազալցակայանում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 32-րդ կմ-ին «ԿրԱԶ» ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. «Ֆորդ Տրանզիտի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Վանաձոր-Դարպաս ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 2-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի մեքենան Երևան-Բավրա ճանապարհի 151-րդ կմ-ին կողաշրջվել է. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: