ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.01.2022 12:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 3-ին, ժամը 23.10-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 3-ին, ժամը 21.30-ին, Նոր Խարբերդի Կենտրոնական և 16-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 21.10-ին, Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արղության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 3-ին, ժամը 23.45-ին, Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Հունվարի 4-ին, ժամը 15.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» 2-ամյա և «Մերսեդես Սպրինտերի» 57 և 61 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով «Մերսեդեսի» վարորդն ու ավտոմեքենան հայտնաբերվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի-Հացավան ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել ճամփեզրի էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 5-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի մոտ «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 132-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: